Լրահոս
Օրվա լրահոսը

Հսկող դատախազի՝ ակնհայտ ապօրինի որոշումը բողոքարկել ենք վերադասին։ Մերժելուց հետո բողոքարկել ենք դատարան ու գնալու ենք մինչև վերջ. Ռուբեն Մելիքյան

Նոյեմբեր 30,2023 17:39

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

2022թ. մայիսին՝ «Դիմադրության» շարժման ժամանակ, անձը պարզված մի «բերետ» կոտրել էր քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը։ Հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել, գործ էին հարուցել, քննություն էին կատարում։

Եվ ի՞նչ։ Մեկ ու կես տարի քննել-քննելուց հետ պարզվեց՝ «հանցակազմ չկա»։ Պարզվեց ոստիկանը սաղ ճիշտ ա արել…

Հսկող դատախազի՝ ակնհայտ ապօրինի որոշումը բողոքարկել ենք վերադասին։ Մերժելուց հետո բողոքարկել ենք դատարան ու գնալու ենք մինչև վերջ։

Հ.Գ. Ու թող ոչ մեկ էլ չասի՝ «բա գնայիք հաղորդում տայիք հանցագործության մասին»։ Էս գործը աչքն եմ մտցնելու։
Հ.Հ.Գ. Շնորհակալ եմ փաստաբան Ռոման Երիցյանին՝ բողոքը կազմելիս ինձ մեծապես օգնելու համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930