Լրահոս
Զինղեկ Հարութը
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը պատերազմի և եռակողմ հայտարարության առնչությամբ հարուցված վարույթի շրջանակում չի հարցաքննվել. մեկնաբանություն

Նոյեմբեր 30,2023 15:28

Մեկնաբանություն ԱՀ նախկին գլխավոր դատախազի հայտարարությունների առնչությամբ

ԱՀ նախկին գլխավոր դատախազի՝ Սամվել Բաբայանին առնչվող հայտարարությունների կապակցությամբ Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հարկ է համարում մեկնաբանել հետևյալը․

ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի և 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ ԱՀ դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում չի հարցաքննվել։

Այս առնչությամբ անհասկանալի է, թե մեկ օրվա տարբերությամբ ինքն իրեն հերքող հայտարարություններով հանդես եկող նախկին գլխավոր դատախազը դատավարական ինչ լիազորությամբ է մեջբերումներ անում մտացածին ցուցմունքներից, իսկ «ուշագրավ» մեջբերումներն ոչ այլ ինչ են, քան ծաղկաքաղ Սամվել Բաբայանի հրապարակային խոսքից։

Ներգրավելով իր նախկին գործընկերոջը՝ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի պետ Դավիթ Դալլաքյանին, նախկին գլխավոր դատախազը հավաստիացնում է, թե Սամվել Բաբայանը հարցաքննվել է հայաստանյան գործուղման ժամանակ։ Դավիթ Դալաքյանն, ինչ խոսք ճիշտ է ասում, բայց ոչ ամբողջական ճշմարտություն։ Դավիթ Դալլաքյանի գլխավորած քննչական խմբի կողմից Սամվել Բաբայանը հարցաքննվել է իր իսկ դիմումի հիման վրա վերաբացված 2000-ականների ոչ անհայտ քրգործի և ինչ-որ ՀԿ-ների կողմից սահմանադրական կարգի հնարավոր տապալման վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Սակայն, ի տարբերություն նախկին գլխավոր դատախազի, Սամվել Բաբայանի հիշողությունը չի դավաճանում և վերջինս ոչ միայն հիշում է, այլև վստահ է, որ գլխավոր դատախազը քննիչ չէ, այլ քննության ընթացքը վերահսկող, ուստի չէր կարող անձամբ հարցեր տալ՝ որքան էլ գայթակղությունը մեծ է։

Հարցի շուրջ հանրությանը համակողմանի տեղեկացնելու նպատակով հիշեցնենք, որ ԱՀ նախագահին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրող և այդ կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած, ինչպես նաև դրա հիման վրա քրեական վարույթ նախաձեռնած անձինք 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վրաններ էին տեղադրել, ինչ-որ պահանջներ ներկայացրել։ Կարժ ժամանակ անց նրանք նշանակվել են գլխավոր դատախազի, նախարարների, փոխնախարարի, նախագահի խորհրդականի պաշտոններում։

Նախկին պաշտոնյայի հայտարարություններն ու իրավաքաղաքական գործունեությունը արժանի են ոչ միայն իրավապահ մարմինների, այլև հանրության պատշաճ ուշադրությանը։ Հետաքրքիր է՝ վերջինիս, որպես գլխավոր դատախազի, օրոք մեղադրական եզրակացությամբ քանի՞ գործ է ուղարկվել դատարան և, որպես պետական նախարար և ի պաշտոնե որպես տնտեսական անվտանգության պետական քաղաքականության պատասխանատու, ինչպե՞ս է հաջողել այդքան հմտորեն ձախողել Արցախի տնտեսությունը։

Այնուամենայնիվ, ըմբռնումով ենք մոտենում վրանային ճնշումներով իշխանության վերին օղակներում հանկարծակի հայտնված, սակայն այդպես էլ վրանային հոգեբանությունը չհաղթահարած և իներցիայով իշխանությունը կառավարական շենքերից վրաններ շպրտած անձանց նյարդային լարումներին։ Նրանց գործունեությունը ոչ հեռու ապագայում Արցախի պետությունն ու պետականությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու։

Սամվել Բաբայանի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930