Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուստամ Բադասյանն ընտրվել է ՏՀԶԿ Ասիայի նախաձեռնության համանախագահ` առաջիկա 2 տարիների համար

Նոյեմբեր 30,2023 14:20

Նոյեմբերի 28-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության Գլոբալ Ֆորումի Ասիայի նախաձեռնության 5-րդ տարեկան համաժողովի ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընտրվել է Ասիայի նախաձեռնության համանախագահ` առաջիկա 2 տարիների համար:

2024 թվականի համանախագահությունն իրականացվելու է Հնդկաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների վարչության քարտուղար Սանջայ Մալհոտրայի հետ: Ասիայի նախաձեռնությունը ստեղծվել է 2022 թվականին Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի հովանու ներքո՝ տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտների կիրառումը տարածաշրջանում էլ ավելի հասցեական դարձնելու նպատակով: Ասիական նախաձեռնության հետ, միաժամանակ, տարածաշրջանային մյուս հարթակներն են՝ Աֆրիկայի նախաձեռնությունը, Լատինական Ամերիկայի և Կարիբյան նախաձեռնությունը, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի նախաձեռնությունը։

Նախաձեռնության նպատակն է` հարմարեցված լուծումներ մշակելու միջոցով աջակցել տարածաշրջանի երկրներում հարկային թափանցիկության ՏՀԶԿ ստանդարտների տարածմանը։

Նախաձեռնության համանախագահ ընտրվելու կապակցությամբ՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մատնանշել է Հայաստանի առաջիկա համանախագահության շրջանակում նախանշվող առաջնահերթությունները, որոնք ներառում են նախաձեռնության անդամակցության հետագա ընդլայնումը և կարողությունների զարգացման հնարավորությունների ապահովումը։

Ասիայի նախաձեռնության համանախագահության շրջանակում, Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է առաջիկա երկու տարիներին Հայաստանում իրագործել մի շարք միջազգային միջոցառումներ։ Ասիայի նախաձեռնության 6-րդ համաժողովը կկայանա 2024 թվականի 2-րդ եռամսյակում՝ Երևանում:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի անդամ են հանդիսանում աշխարհի 169 երկրներ, որին Հայաստանն անդամակցում է 2015 թվականից:

ՊԵԿ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930