Անկախ դատական համակարգի ստեղծումը, արդարության հաստատումը 2018 թ.-ին երկրի ղեկը ստանձնած քաղաքական թիմի առաջնահերթություններից էր: Նրանց կառավարման հինգից ավելի տարվա ընթացքում քաղաքացիներից յուրաքանչյուրն ինքը կարող է որոշել՝ արդյո՞ք առանց կոռուպցիայի և արդար Հայաստանում է ապրում: Կարևոր են նաև փորձագետների դիտարկումները, երբ նրանք համեմատում են «նախկին» և «հեղափոխական» իրականությունները: «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի հետ «Փաստը» զրուցել է այս թեմայի շուրջ:
– Ձեր դիտարկմամբ, վերջին շրջանում անհատների հանդեպ հետապնդումներն իրենց բնույթը փոխե՞լ են, թե ոչ: Այնպիսի մի փուլ ենք թևակոխել, որ տարակարծությունը քրեորեն հետապնդելի արա՞րք է դարձել:
– Ոչ միայն չեն փոխվել, այլև ավելի սաստկացել են։ Վարչապետ կոչեցյալի կոճակ-պատգամավորները Քրեական օրենսգիրքը լրացնում են արհեստական, միջազգային չափանիշներին հակասող հոդվածներով՝ ընդդիմադիրներին մեղադրանքներ առաջադրելու համար։Այդ հոդվածներից են հանրահավաքի մասնակիցներին ֆինանսապես շահագրգռելը, բռնության կոչը։ Այսօր, ի ամոթ մեզ, Հայաստանում ունենք շուրջ 50 քաղբանտարկյալ, այդ թվում՝ կին և անչափահաս։ Քաղբանտարկյալների զգալի մասը խաղաղ հավաքների մասնակիցներ են, որոնց դեմ ցուցմունքներ են տվել նրանց դեմ բռնություն կիրառած ոստիկանները։ Այո՛, այսօր տարակարծությունը դարձել է քրեորեն հետապնդելի, ինչպես բնորոշ է բռնապետական երկրներին։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։