Պապ թագավորը հակաեկեղեցական գործիչ չի եղել, դա իրականությանը չի համապատասխանում այնպես, ինչպես իրականության հետ կապ չունի այն պնդումը, թե Պապ թագավորի օրոք է հայ եկեղեցին անկախացել և դարձել ինքնուրույն, ուստի, նման պնդումներ անելիս պետք չէ հիմնվել բացառապես Փավստոս Բուզանդի պատմության վրա։
Ներկայացնելով Պապ թագավորի իր ուսումնասիրությունների արդյունքները, նման տեսակետ հայտնեց Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Նրա խոսքով՝ Պապ թագավորին հակաեկեղեցական գործիչ համարելուց առաջ պետք է նախ հիշել, որ երբ Պապը եկավ Հայաստան, Հայաստանը զրադաշտականություն ընդունելու եզրին էր։
«Գալիս և երեք կարևոր ճակատամարտ է հաղթում՝ Գանձակի, Ատրպատականի և Ձիրավի։ Այլ խոսքով՝ Հայաստանի վերամիավորում է տեղի ունենում և կանխվում է Հայաստանին զրադաշտականության պարտադրումը»,- ասաց Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ Պապ թագավորի կողմից եկեղեցուն հատկացված հողակտորները պետությանը վերադարձնելու որոշումը պայմանավորելով այն ժամանակվա տնտեսական վիճակով։
Կարդացեք նաև
Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅfԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։