Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսի՝ Ռոման Տրոցենկոյի կողմից ձեռքբերման հետ կապված վեճը շարունակվում է. «Հրապարակ»

Նոյեմբեր 30,2023 11:12

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսի՝ Ռոման Տրոցենկոյի կողմից ձեռքբերման հետ կապված վեճը շարունակվում է։ Հիշեցնենք, որ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր «Զանգեզուր մայնինգ» ընկերությունը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ կոմբինատի, քանի որ «Զանգեզուր մայնինգը», լինելով բաժնետեր, առաջնային իրավունք է ունեցել մյուս բաժնեմասերը ձեռք բերելու հետ կապված։ «Զանգեզուր մայնինգի» 12.5 տոկոս բաժնեմասի սեփականատերը Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն էր: Մոտ մեկ ամիս առաջ` հոկտեմբերին, հայտնի դարձավ, որ վերջինս իր բաժնեմասերը վաճառել է Bell Capital Switzerland ընկերությանը, որը փաստացի դարձել է «Զանգեզուր մայնինգի» սեփականատեր, եւ դատական պրոցեսը եւս «գնվել» է այս կազմակերպության կողմից։

Հենց այս առքուվաճառքի գործարքն էլ պատճառ դարձավ, որ ՀՀ իշխանությունը քրեական գործ հարուցեց Արթուր Վանեցյանի եղբոր` Կարեն Վանեցյանի նկատմամբ, եւ կալանքի սանկցիա կիրառվեց: Բանն այն է, որ Կարեն Վանեցյանը Միխայիլ Զուրաբովի ընկերն է, եւ ՀՀ իրավապահները կարծում են, որ ԶՊՄԿ 12,5 տոկոսի իրական սեփականատերը Կ. Վանեցյանն է, այլ ոչ թե Զուրաբովը, եւ այդ քրգործն էլ հարուցվել է, որ շվեյցարական ընկերությունը հրաժարվի արբիտրաժ դիմելուց:

Մեր հարցին, թե ինչ վիճակում է դատական գործընթացը, «Զանգեզուր մայնինգի» շահերը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանն ասաց․ «Մենք դատավարությունները դեռեւս շարունակում ենք, մեր մասով որեւէ փոփոխություն չկա, ունենք գործեր, որոնք վերջացել են, եւ որոնցով պարտվել ենք, ունենք գործեր, որոնք վճռաբեկի փուլում են, ունենք գործեր, որոնք առաջին ատյանում են»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930