«Ազատություն». Երեկ, 100 տարեկանում մահացել է Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը: Այդ մասին հաղորդել է երկարամյա ազդեցիկ պետական-քաղաքական գործչի խորհրդատվական ընկերությունը:
Քիսինջերը 1938 թվականին նացիստական Գերմանիայից Միացյալ Նահանգներ փախուստի դիմած հրեաների ընտանիքից էր, Հարվարդի համալսարանի շրջանավարտ:
Հանրապետական Քիսինջերն ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունը ղեկավարել է 1973-1977 թվականներին՝ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի օրոք, ավելի վաղ եղել է Ազգային անվտանգության խորհրդի խորհրդական, 2002-2003 թվականներին նախագահել է «Սեպտեմբերի 11»-ի հանձնաժողովը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: