Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՞թե Վահագն Խաչատուրյանը հիշում է 1991-ին ընդունված որևէ որոշում, որ Հայաստանն Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս. «Փաստ»

Նոյեմբեր 30,2023 10:59

ՀՀ նախագահի ինստիտուտի՝ անկախության վերջին մնացուկները վերացնելու համար Փաշինյանի գլխավորած քաղաքական թիմը նախագահի պաշտոնում նշանակեց իրենց կառավարության կազմում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար աշխատած Վահագն Խաչատուրյանին, որը դրանից առաջ հանդես էր գալիս որպես Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից։ Ու հիմա Վահագն Խաչատուրյանը հայտարարում է, թե «Արցախը Ադրբեջանի մաս ՀՀ-ն ճանաչել է 1991թ., Արցախի պետական ինստիտուտները գործում են, որ ի՞նչ անեն»։ 1991 թվականին Խաչատուրյանը աշխատել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, մի՞թե նա հիշում է այդ ժամանակ ընդունված որևէ որոշում, որ Հայաստանն Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս։ Կամ եթե ընդունենք, որ ճանաչած լիներ, այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ Արցախի անկախության համար պայքարն ու մինչև 1994 թվականը տևած ազատամարտը։

Խաչատուրյանը 1996-1998 թվականներին եղել է ՀՀ նախագահի խորհրդական, մի՞թե չի հիշում, թե ինչու այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Լևոն Տեր-Պետրոսյանը Լիսաբոնյան գագաթաժողովում վետո կիրառեց՝ թույլ չտալով ադրբեջանամետ բանաձևի ընդունումը։

Մյուս կարևոր հարցն այն է, որ այդպիսով Խաչատուրյանը չի իրականացնում Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունները, քանի որ, ըստ ՀՀ գլխավոր օրենքի, նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը և իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Բայց Խաչատուրյանը մի կողմ է դնում համազգային շահերն ու Սահմանադրությունը և լեգիտիմացնում է ՀՀ իշխանությունների՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հակասահմանադրական ու հակապետական քայլերը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930