Յուրաքանչյուր բռնցքամարտիկի հաջողությունը մեծապես կախված է ռինգի մրցավարի կատարած ճիշտ աշխատանքից։ Ռինգի մրցավարն է, որ ակնթարթորեն գնահատում է բռնցքամարտիկի գործողությունները՝ հարվածների մաքրությունը, ուժն ու դիպուկությունը, կանխում մրցակցի համար վտանգավոր շարժումները, արգելված հնարքները, դրանք կրկնվելու դեպքում դիտողություն անում, իսկ հարկ եղած դեպքում նաեւ նկատողություն հայտարարում կարգազանց բռնցքամարտիկին։
Եվ վերջապես, ռինգի մրցավարն է, որ արձանագրում է նոկդաունը, նոկաուտը, նաեւ մարզիկի շահերից ելնելով՝ մենամարտը ժամանակից շուտ դադարեցնելու որոշում կայացնում։
Կարդացեք նաև
Այլ կերպ ասած, նա եւ ռինգի տերն է եւ ռինգում տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատուն։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ