Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի համանախագահությամբ մեկնարկել են ԵՄ Տնտեսական և ներդրումային պլատֆորմի աշխատանքները:
Փոխվարչապետը նիստի սկզբում կարևորել է նման ձևաչափով աշխատանքների կազմակերպումը՝ ընդգծելով ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար:
Մհեր Գրիգորյանը նաև ընդգծել է եվրոպական ֆինանսական կառույցների առանցքային դերը՝ որպես ծրագրերի իրականացնող ամենակարևոր օղակներ:
Կարդացեք նաև
Նիստի ընթացքում ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչները և ԵՄ գործընկերներն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և համագործակցության հնարավոր նոր ուղղություններին:
Նիստի ավարտին տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրի, Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի իրականացման մասին և ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ համագործակցության համաձայնագրերի ստորագրման արարողությունը:
Միջոցառման շրջանակներում ստորագրվել է նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ միջև Արևելյան գործընկերության երկրներում Կանայք բիզնեսում ծրագրի շրջանակներում տրամադրվող չորրորդ վարկը:
ՀՀ կառավարություն