Երեւանի «Միկա» մարզահամալիրում սկսվեց բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչը։ Այսօր Հայաստանն ուներ հինգ ներկայացուցիչ, որոնցից չորսը հաղթանակ տարավ եւ ապահովեց աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալ։
Մեկնարկելով քառորդ եզրափակիչ փուլից՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը միավորներով պարտության մատնեց ռումինացի մրցակցին ու մտավ կիսաեզրափակիչ։ Ցավոք, թիմակցի արդյունքը կրկնել չհաջողվեց 54 կգ քաշային Էլեն Պապյանին, որը զիջեց Լեհաստանի ներկայացուցչին։
Տղաների պայքարում մրցակիցների նկատմամբ վստահ առավելության հասան 46 կգ քաշային Առնո Դարչինյանը, 50 կգ՝ Տիգրան Հովսեփյանը, 60 կգ՝ Անդրանիկ Մարտիրոսյանը։ Ընդ որում, Անդրանիկը, որը այսօրվա մեր վերջին մասնակիցն էր, արդեն երկրորդ ռաունդի սկզբում նոկաուտի ենթարկեց բելառուսցուն՝ դառնալով աշխարհի այս առաջնությունում նոկաուտով հաղթած առայժմ միակ բռնցքամարտիկը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ