Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող հանգստյան գոտում և թիվ 3 հանրային լողափում։
Պարզվել է, որ թիվ 3 հանրային լողափում գործունեություն ծավալող Ընկերությունն առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության տեխնիկական և կենցաղային նպատակով ջրառ է իրականացրել Սևանա լճից, իսկ հանգստյան գոտում քաղաքացի Ա. Ի.-ի կողմից ապօրինի հորատվել է խորքային հոր։
ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել է Սևանա լճից ապօրինի ջրօգտագործումը, կապարակնքվել՝ հորատված խորքային հորը։
Կարդացեք նաև
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին