ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի նախատեսում հեռախոսով շփվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես հայտնում է Կոմերսանտը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ սպասվում է, որ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա տարեվերջին՝ Սանկտ Պետերբուրգում։
«Եթե պարոն Փաշինյանը ժամանի այնտեղ, իսկ նրան սպասում են՝ ինչպես բոլորին, ապա խոսելու մեծ հնարավորություն կլինի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հավելել է, որ երկու երկրների ղեկավարների միջև շփումը կարող է տեղի ունենալ ավելի վաղ, «եթե պետությունների ղեկավարներն անհրաժեշտ համարեն դա անել ավելի վաղ, դա կլինի իրենց որոշումը»։