Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դրամական փոխանցումներն աճել են 23,2%-ով․ Տրանսֆերտների մեծ մասը՝ 70,3%-ը ստացվել է Ռուսաստանից

Նոյեմբեր 29,2023 17:03

2023 թվականի հունվար-սեպտեմբերին մեր երկիր դրամական փոխանցումների ընդհանուր ներհոսքի ծավալը կազմել է 4,2 միլիարդ դոլար, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 23,2%: Այս տվյալները հրապարակել է էկոնոմիկայի նախարարությունը։

Ըստ նախարարության՝ տրանսֆերտների մեծ մասը՝ 70,3%-ը ստացվել է Ռուսաստանի Դաշնությունից։ Մեր երկիր ՌԴ-ից դրամական փոխանցումները կազմել են մոտ 3 միլիարդ դոլար, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 29,5%։

Դրամական փոխանցումների 11,3%-ը ԱՄՆ-ից է, այն կազմել է 309 միլիոն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 1.8%-ով։

Մեր երկիր զուտ ներհոսքը կազմել է 1,3 միլիարդ դոլար, կրճատվելով 23,1%-ով։

Ըստ նախարարության՝ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ՌԴ-ից տրանսֆերտների ներհոսքը զգալիորեն աճել է, ինչը նշանակում է, որ չնայած կա շոկային գործոն, այդուհանդերձ, տրանսֆերտների տեմպերը չեն նվազում, եթե բացառենք պատերազմի հետեւանքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930