Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում արդարադատության նախարարությունը Ազդարարման համակարգի իրականացմանն ուղղված իրազեկման արշավ է մեկնարկել

Նոյեմբեր 29,2023 16:58

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում արդարադատության նախարարությունը մեկնարկեց Ազդարարման համակարգի վերաբերյալ 2023 թվականի հաղորդակցման գործողությունների համապետական իրազեկման ծրագիր և ծրագրի իրականացմանն ուղղված լայնամասշտաբ իրազեկման արշավ:

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, տեղի ունեցավ ծրագրի պաշտոնական մեկնարկը, որը կրում էր «Ինչպես խթանել և ակտիվ օգտագործել Ազդարարման համակարգը» անվանումը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության հարցերով բաժնի ղեկավար Յան Պլեզինգերը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ովքեր կարևորեցին Ազդարարման արշավի իրականացումը:

Միջոցառմանը համագործակցության հուշագիր ստորագրվեց Նախարարության և ոլորտային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև, որի նպատակն է երկուստեք համագործակցության արդյունքում բարձրացնել ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը հասարակության շրջանում:

Պանելային քննարկման ժամանակ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներն ու հասարակական կազմակերպությունները քննարկեցին Ազդարարման համակարգի օրենսդրական կառուցակարգերը, ազդարարների պաշտպանության մեխանիզմներն ու այլ հարցեր: Ազդարարման համակարգի համապետական արշավի շրջանակում նախատեսվում են իրականացնել մի շարք թիրախային միջոցառումներ՝ ոլորտային քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ակտիվ ներգրավմամբ: Մասնավորապես, իրականացվելիք գործողությունները ներառելու են ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկման միջոցառումներ մարզային և համայնքային մարմինների, կրթական համակարգի համար, ազդարարման համակարգի վերաբերյալ տեղեկատվական տեսահոլովակների նկարահանում, տեղեկատվության տեղադրում պետական մարմինների պաշտոնական կայքերում և այլ միջոցառումներ:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ:

Ազդարարման համապետական արշավն իրականացվելու է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության, Եվրոպական Միության և Հայաստանում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930