Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բոլորիս մասին ասելու են անուղեղ չպայքարողներ, որոնք հետևում էին սեփական պետության անկմանը ու ոչինչ չեն արել կանխելու համար. Տաթևիկ Հայրապետյան

Նոյեմբեր 29,2023 16:22

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Նիկոլ Փաշինյանի հրահանգով նրա թիմակիցներն արդեն անցել են «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի մատուցմանը, ինչպե՞ս։ Սկսում են ձեր ականջներին կաթեցնել այն, որ ադրբեջանցիները մի օր պետք է գան, դա նորմալ է, ձեռքի հետ կտեր տալիս, թե իբրև մենք էլ հետ կգնանք Բաքու, այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղում էլ հայ չկա ապրող։

Ընդ որում, Հայաստանը միջազգային դատարանում դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի՝ մեղադրելով ռասիստական պետություն լինելու մեջ։ Դրա համար մի ամբողջ փաթեթ փաստեր են հավաքել։ Հիմա եկել, համոզում են, որ դուք հայերդ, խելոք կապրեք այդ ռասիստական երկրում։

Պարզ է, չէ՞, թե այս հեքիաթը որ ժանրից է։

Սա մոտավոր այն ժանրից է, որ Արցախի նշաձողն իջեցնում ենք, որ միջազգային կոնսոլիդացիա լինի, այն ժանրից, որ Արցախը հանձնում ենք, որ իրավունքներ ու անվտանգություն լինի, իսկ այդ ամենն ավարտվեց պատերազմով, էթնիկ զտմամբ ու հայրենազրկմամբ։

Նույն քաղաքականությունը հիմա կիրառվում է Հայաստանի նկատմամբ, ընդ որում դա արվում է ավելի արագ, քան ես պատկերացնում էի։

Քանի ունենք ժամանակ, քանի բանը բանից չի անցել, քանի կարող ենք բան փոխել, եկեք կանխենք, թե չէ, որ պետություն չունենանք, հարյուր տարի հետո ոչ մեկին հետաքրքիր չի, թե մեկս մյուսիս ոնց էինք վերաբերվում, ով էր սխալ կամ ճիշտ, բոլորիս մասին ասելու են անուղեղ չպայքարողներ, որոնք հետևում էին սեփական պետության անկմանը ու ոչինչ չեն արել կանխելու համար…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Տաթևիկ ջան, ճիշտ ես ասում, բայց հուսահատված ժողովրդին ակտիվացնելու համար դուք տարբեր ուղղությունների քաղաքական գործիչներով պետք է հանդիպեք միմյանց հետ և նիկոլին իշխանությունից հեռացնելու միասնական ճակատ ձևավորեք։ Մի կողմ դրեք արեմտամետ եք, ռուսամետ եք, չինամետ եք, թե ինչամետ եք, համեստաբար մեկդ մյուսի հավաքներին մասնակցեք, իրար աջակցեք և խելք-խելքի տվեք, թե ինչպես աթոռից կառչած այս կործանարարին հեռացնենք ու ժամանակավոր կառավարություն ձևավորենք, որ մնացածն էլ չկորցնենք։
    Տաթևիկ ջան, մենակով չի ստացվելու, համախմբվելու ձևեր գտեք, իսկապես վտանգը մեծ է։ Անձամբ դու էլ համախմբումը նախաձեռնի, քանի որ բոլորն էլ տեսնում են, որ դու հայրենասեր աղջիկ ես, քո ախաձեռնությունը կհարգեն։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930