Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Բաբայանը ներկայացնում է վարչապետ դառնալու իր հայտը». Նարինե Դիլբարյան

Նոյեմբեր 29,2023 15:54

«Սամվել Բաբայանն ասում էր, որ վերջինն է լքելու Արցախը, մինչդեռ հեռացավ ամենաառաջիններից մեկը՝ ադրբեջանցիներին բարեւելով: Ընդ որում, իր պատմության գլխավոր հերոսը ադրբեջանցի սահմանապահն էր, որն իրեն չէր ճանաչել»,-«Հայելի» ակումբում ասաց հասարակական-քաղաքական գործիչ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը:

Նրա խոսքով. «Երբ վերլուծում ես Սամվել Բաբայանի ոչ միայն անցած ուղին, այլեւ այն փոխակերպումները, որոնք ապրում են, որպես կանոն, քաղաքական գործիչները եւ զինվորական գործիչները, հատկապես երբ նրանք մուտք են գործում քաղաքականություն, ապա պարզ է դառնում, որ ժամանակը ամենադաժան փորձությունն է: Իրականում Սամվել Բաբայանը այդ փորձությանը չդիմացավ եւ վերածվեց ամեն գնով, ամեն հնարավորությամբ իշխանություն ստանձնելու հերթում կանգնած շարքային մահկանացուի»:

Նարինե Դիլբարյանն ընդգծում է. «Ակնհայտ է, որ Արցախն արդեն հանձնել են, եւ Սամվել Բաբայանն էլ, որ առաջինը լքել է Արցախը, մի պահ պայքարում էր Արցախում ամեն գնով իշխանություն գալու համար՝ դարձյալ խտրություն չդնելով միջոցների առջեւ, իսկ հիմա, քանի որ Հայաստանում արտահերթ ընտրությունների ուրվականն է շրջում, ընդ որում, այդ ուրվականը շրջում է հատկապես իշխանական տարածքներում, կառավարության շենքից մինչեւ Ազգային Ժողով, Սամվել Բաբայանը զգալով այդ փոփոխությունների քամին՝ ներկայացնում է վարչապետ դառնալու իր հայտը:

Երեւի կհիշեք, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում ասում էր, որ Հայաստանում կան 2- 3 միլիոն վարչապետներ, այսինքն` ուզում էր ցույց տալ, որ ինքը հավասար է մյուս քաղաքացիների հետ, այն դեպքում, երբ այսօր այդ նույն քաղաքացիների հարցերին անգամ չի ուզում պատասխանել: Իհարկե, 2 մլն վարչապետ չկա, բայց կա այն մահկանացուների շարքը, որոնց սիրտը վարչապետություն է տենչում: Սամվել Բաբայանը նրանցից մեկն է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Նարինե Դիլբարյանի հետ համամիտ եմ և այսօր սամվել բաբայանը նիկոլի թույլտվությամբ իշխանությանը քննադատում է, որ իր վարկանիշը բարձրացնի։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930