Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի 27–ամյա բնակիչը ձերբակալվել է համաքաղաքացու սպանության կասկածանքով

Նոյեմբեր 29,2023 16:14

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ նոյեմբերի 28-ին Վանաձորում կատարված 39-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2023թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն է զանգահարել 27–ամյա մի երիտասարդ և հայտնել, որ իրենց շենքի բակում ինքնաձիգից արձակած կրակահերթերով սպանել է 39-ամյա համաքաղաքացուն։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայում, բազմաթիվ գնդակային վնասվածքներով, հայտնաբերվել է 39–ամյա տղամարդու դին: Հայտնաբերվել է նաև ինքնաձիգի 20 պարկուճ, գնդակի 1 միջուկ, արնանման հետքեր։ Դեպքի վայրից շուրջ 300 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող «АК» տեսակի, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգը՝ դատարկ պահունակով: Նշանակվել են դատաբժշկական, համալիր դատաձգաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Երիտասարդը ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական, քննությամբ ստուգման ենթակա տվյալներով՝ 2023թ․ նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում, 27–ամյա երիտասարդը, 39–ամյա համաքաղաքացու առաջարկությամբ, վերջինիս «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Լոռու մարզի Շահումյան գյուղի «Փուչիկներ» կոչվող տարածք, որտեղ 39–ամյա տղամարդը մահակով հարվածել է երիտասարդի մարմնի տարբեր մասերին՝ պատճառաբանելով, որ վերջինս չի շփվում իր հետ:

Այնուհետև՝ 2023թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, 27–ամյա երիտասարդը զանգահարել է 39–ամյա տղամարդուն, հրավիրել շենքի բակ, ավտոմեքենայով վերջինիս ժամանելուց հետո, իր հետ նախապես վերցրած ինքնաձիգով, 27-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել վերջինիս վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ և սպանել նրան:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930