Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի Հայաստան է այցելել 1 միլիոն 839 հազար զբոսաշրջիկ, որից 50,7%-ը՝ Ռուսաստանից

Նոյեմբեր 29,2023 15:25

Այս տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկիր զբոսաշրջային այցելություններն աճել են 48,4%-ով, նշված ժամանակահատվածում ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը հատել է 1,8 միլիոնը։ Զբոսաշրջության ոլորտի դրական ցուցանիշի վրա ազդել են ռուս-ուկրաինական պատերազմը, որի հետեւանքով մեր երկիր են տեղափոխվել մեծ թվով ռուսներ, ինչպես նաեւ՝ սփյուռքից ՀՀ ներհոսքը։

Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տնտեսական ցուցանիշները, որի համաձայն՝ զբոսաշրջային այցելությունների 50,7%-ը ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկներն են։

Նախարարության տվյալներով՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ու ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով այս տարի, նախորդ տարվա համեմատ, Ռուսաստանից ՀՀ զբոսաշրջիկների թիվն աճել է 63,2%-ով։

2023 թվականի հունվար-սեպտեմբերին մեր երկիր այցելել է 1 միլիոն 839 հազար մարդ։

1 միլիոն 839 հազար այցելություններից 931 հազարը՝ ՌԴ-ից է, աճը կազմել է 63,2%, Իրանից՝ 116 հազար մարդ, աճը՝ 28%, Վրաստանից՝ 185 հազար այցելություն, աճը՝ 60,2%, ԱՄՆ-ից՝ 48 հազար, աճը՝ 17,3%, Ֆրանսիայից՝ 22 հազար, աճը՝17,4%, Գերմանիայից՝ 22 հազար, աճը՝ 15,1%, Հնդկաստանից՝ 21 հազար, աճը՝ 80,4%, Ուկրաինայից՝ 20 հազար, աճը՝ 57,9%, Չինաստանից՝ 14 հազար, այն աճել է 3.8 անգամ, Բելառուսից՝ 13 հազար, աճը կազմել է 4,1%, Ֆիլիպիններից այցելությունների թիվը կազմել է 11 հազար, այցելություններն աճել են 2.4 անգամ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930