Tert.am. Ամանորին ընդառաջ մայրաքաղաքի տոնական ձևավորման համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 202 միլիոն 406 հազար դրամ։
Այս գումարն առանց մրցույթի տրամադրվել է «Սինեմարտ» ՍՊԸ-ին, որն էլ պատասխանատու կլինի մայրաքաղաքի ամանորյա զարդարանքի համար։
Ըստ պետական գնումների armeps.am համակարգի՝ Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը կնքվել է 2023թ․ նոյեմբերի 7-ին։
Հարկ է նշել, որ այս ընկերությունը Երևանի ամանորյա ձևավորումը կատարել էր նաև նախորդ տարի՝ կրկին առանց մրցույթի։ Այդ ժամանակ տոնական ձևավորման համար հատկացվել էր 191 միլիոն դրամ։
«Սինեմարտ» ՍՊԸ-ի տնօրենն ու 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի ղեկավար Ռուբեն Շահինյանն է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: