Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 77 մլն դրամի չափով ավանդ ունի. «Հետք»

Նոյեմբեր 29,2023 13:34

«Հետք». Վարդան Մանուկյանը Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատում է հոկտեմբերի 20-ից: Նա քննչական երկրորդ վարչության քննիչ է: 28 տարեկան է, սակայն հասցրել է խոշոր գումարներ կուտակել:

Վարդան Մանուկյանը 2023թ. նոյեմբերի 14-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր:

Ըստ ներկայացրած հայտարարագրի՝ քննիչ Մանուկյանը 6 բանկային ավանդ ունի՝ ընդհանուր 77 մլն դրամ: Ավանդներն առևտրային 4 տարբեր բանկերում են:

Քննիչ Մանուկյանն անշարժ գույք չունի, իսկ 2023թ. մայիսին գնել է 2017թ. արտադրության «NISSAN» մակնիշի ավտոմեքենա:

77 մլն դրամ ավանդի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք Հակակոռուպցիոն կոմիտե: Մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը փոխանցեց, որ Վարդան Մանուկյանն ունեցել է անշարժ գույք, վաճառել է գույքը և այդ գումարն է ներդրել որպես ավանդ:

Գրիշա ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930