Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական դասագրքերի QR կոդերը տարել են թուրքական դրոշով կայք, ըստ ԿԳՄՍՆ պաշտոնյայի՝ ոչինչ 100%-ով պաշտպանված չի լինել չի կարող

Նոյեմբեր 29,2023 12:51

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ մի շարք դասագրքերի վրայի QR կոդերը «տանում» են մի կայք, որտեղ թուրքական դրոշն է:

Սամվել Մարտիրոսյան

«Հրատարակչությունը, որը տվյալ գրքերն է տպել ու տեղադրել QR-ները, ժամանակավոր կորցրել էր կայքը, որը կոտրել էին թուրքական հաքերները։

Վերջին երկու շաբաթում սա արդեն երկրորդ անախորժությունն է QR-ների հետ կապված: Գալիս ենք այն պարզ եզրակացության, որ թվային խաղալիքներ ստեղծելիս հարկավոր է տասն անգամ չափել, հետո նոր տպել»-գրել է մասնագետը։

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանից:

«Առավոտյան նկատեցինք, որ տպավորություն էր, թե QR-ների հետ կապված խնդիր կա, բայց իրականում խնդիրը krtadarak.am կայքի հետ էր, որտեղ տանում էին QR-ները: Պարզվեց, որ կայքի վրա է եղել հաքերային հարձակում: Կայքը չէր գործում: Առավոտյան խոսել էինք, մեկ ժամվա ընթացքում կարգավորել էին խնդիրը, այս պահին կայքի հասանելիությունը փակված է, մինչեւ պատասխանատուները կկարողանան հասկանալ՝ հնարավո՞ր է լրիվ վերականգնել, թե՞ ոչ»:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ է անում ԿԳՄՍ նախարարությունը, որ հետագայում նման խնդիրները բացառվեն, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետն այսպես արձագանքեց. «Իրականում բավական դժվար բան եք հարցնում, այժմ չեմ կարող մեկնաբանել կամ մանրամասնել, բայց քննարկում ենք, որոշ քայլեր ձեռնարկում ենք:

Ամենակարեւորն այն է, որ չենք կարող ստատիկ մեկ կայք ունենալ, որտեղ տեղադրվում են ուսումնական նյութերը, որովհետեւ տարբեր աղբյուրներ, տարբեր թեմաների հետ կապված նյութեր է ցանկալի, որ տեղադրվեն:

Մենք հիմա գնում ենք այն ճանապարհով, որ հեղինակները, երբ օգտագործում են տարբեր աղբյուրներ, տարբեր հարթակներ, համոզված լինեն դրանց հեղինակավոր եւ պաշտպանված լինելու մեջ: Թեեւ սա էլ բավական պաշտպանված եւ երկար ժամանակ գործող աղբյուր էր, կայք էր: Դուք գիտեք, որ ժամանակակից աշխարհում ոչ մի բան հարյուր տոկոսով ինտերնետ հարթակում պաշտպանված չի կարող լինել: Մենք փորձում ենք մի կողմից ուղղորդել հեղինակներին, որ իրենք օգտագործեն միայն հուսալի աղբյուրներ, նաեւ դասագրքերի փորձաքննության ժամանակ ենք դրան հատուկ ուշադրություն ենք դարձնում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930