Ռուսաստանը մտահոգված է Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների հանդեպ հաճախակի դարձած սադրանքներից, լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մասնավորապես, ուշադրություն ենք դարձրել կոնֆլիկտային այն իրավիճակին, որ ստեղծվել է Հին քաղաքում տեղակայված, այսպես կոչված, «հայկական պարտեզի» («Կովերու պարտեզ» «Ա») շուրջ: Այն դատական քաշքշուկի առարկա է դարձել Երուսաղեմի հայկական պատրիարքության և իսրայելական կազմակերպություններից մեկի միջև»,- նշել է Զախարովան։
Կարդացեք նաև