Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնակամ, ապօրինի շինությունների տուգանքը մեծացնում են

Նոյեմբեր 29,2023 12:26

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Կառավարությունն առաջարկում է կառուցապատումը սահմանված ժամկետում չավարտելու համար տուգանքի չափը ավելացնել, նաեւ ինքնակամ կառույցների տուգանքը, որը սահմանված էր նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկը, բարձրացնել 750-1500-ապատիկի չափով: Վարչական տույժից հետո դա շարունակելու դեպքում տուգանքը 2500-3500-ապատիկը կկազմի:

Արմենուհի Հարությունյանն ասաց, որ պետական գերատեսչություններին հարցումներ են արել, որից պարզվել է, որ 2020-2023-ին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 4673 որոշում է կայացվել, որոնցից 3427-ը՝ Երեւանում, 1246-ը՝ մարզերում, ընդ որում, մարզեր կան, որ առհասարակ որեւէ դեպք չեն գրանցել, կարելի է ենթադրել, որ այդ մարզերում առհասարակ ինքնակամ կառույցներ չկան: Փոխնախարարը նշեց, որ վարչական մարմիններին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 3 որոշում է կայացվել այն բանի համար, որ չեն վերահսկել, չեն քանդել, բայց դա փոքր թիվ է եւ նշանակում է, որ պատշաճ վերահսկողություն չի եղել:

Հարությունյանը նաեւ նշեց, որ այսօրվա որոշումներով շինթույլտվությունների պետտուրքն ավելի բարձր է, քան, որ դա չանես ու տուգանվես, դրա համար մարդիկ նախընտրում են տուգանքը:

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց. «Կարո՞ղ է այնպես լինի, որ հիմա էլ ինձ ձեռնտու լինի սարքեմ, տուգանվեմ, այդ հարցի պատասխանն ունե՞ք»: Փոխնախարարը պատասխանեց. «Շինթույլտվության պետական տուրքը 200 հազարից 1 մլն դրամ է՝ նայած, թե որտեղ է կառուցվում, այդ շինթույլտվության ժամկետի երկարաձգման համար էլ 400 հազարից 2 մլն են վճարելու, բայց եթե առանց շինթույլտվության կառուցեն, տուգանքը կազմում է 500 հազարից 750 հազար դրամ: Այսպիսի անհամաչափություն ենք ստացել, որը հիմա շտկում ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930