Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա հո ձե՞զ չեմ մեղադրելու Արցախը հանձնելու համար, իշխանությանն եմ մեղադրում». Սամվել Բաբայան

Նոյեմբեր 29,2023 12:08

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր հրավիրվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։

«Ես հրավիրվել եմ, համաձայնել եմ ներկա գտնվել ու իրենց հարցերին պատասխանել։ Իսկ ինչո՞ւ պիտի խուսափեմ, եթե ես պատրաստ եմ իրենց բոլոր չի հարցերին պատասխանել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանը։

Հարցին, թե ակնկալիք ունի՞, որ այս հանձնաժողովի շրջանակներում էական բացահայտումներ կլինեն, Բաբայանը պատասխանեց. «Այն հարցերը, որոնք ինձ կուղղեն, ես կպատասխանեմ անկեղծ, մնացածը չգիտեմ»։

Նա հայտարարեց, որ Արցախի հարցը չի լուծվել։ Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում լուծումը, Բաբայանը պատասխանեց. «Ես առաջարկել եմ կոմիտե ստեղծել, բայց քանի որ Արցախի իշխանություններն իրենց ձեւն ունեն, եւ Հայաստանի ընդդիմությունը համարում է, որ ես խանգարում եմ իրենց պլաններին, դրա համար ձեռնպահ ենք մնացել։ Մենք ունենք շատ խելոք ընդդիմություն, ես չէի ուզի իրենց խանգարել։ Շատ խելոք են, ծրագրեր ունեն, ապագան տեսնում են»։

Հարցին, թե Արցախի բնակչության վերադարձը հնարավոր համարո՞ւմ է, նա պատասխանեց, որ տեղյակ չէ, թե իշխանությունն ու ընդդիմությունն ինչ գործողություններ են իրականացնում։ «Ես գիտեմ, թե ես ինչ գործողություններ եմ իրականացնում, բայց չեմ ասի»,- նշեց բա։

Լրագրողները նաեւ հարցրեցին Սամվել Բաբայանին՝ ո՞վ հանձնեց Արցախը։ «Բոլորս միասին, բոլորին նկատի ունեմ՝ Արցախի, Հայաստանի ղեկավարներին՝ ժողովրդի հետ միասին»,- պատասխանեց նա։

Ճշտող հարցին, թե Նիկոլ Փաշինյանին մեղավոր համարում է Արցախը հանձնելու համար, ուղիղ մեղադրո՞ւմ է նրան դրա համար, Բաբայանը պատասխանեց. «Այո, բոլորին եմ մեղավոր համարում։ Ի՞նչ է նշանակում՝ իշխանությանը մեղադրում եմ, իհարկե, բա հո ձեզ չեմ մեղադրելու, իշխանությանն եմ մեղադրելու»։

Անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հայտարարությանը, թե 44-օրյա պատերազմից հետո Սամվել Բաբայանը հարցաքննվել է Արցախի դատախազությունում, Բաբայանը պատասխանեց. «Հրապարակեք փաստերը, ես նորից եմ ասում՝ ինձ ոչ ոք չի հարցաքննել։ Գուրգեն Ներսիսյանին դիմեք, թող հրապարակի դա։ Ես այդ ամենի պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930