Կոռուպցիայի դեմ մերօրյա պայքարի մասին ի՞նչ կարծիքի է կոռուպցիայի դեմ պայքարի կարկառուն մարտիկ Վարուժան Հոկտանյանը, որը ՀՀ-ում ամենահայտնի ՀԿ-ի՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարն է։
– Վարչապետը սլաքներն ուղղում է Սասուն Խաչատրյանի ուղղությամբ։ Ինչո՞ւ։
– Հայաստանում եթե սլաքն ուղղվում է մեկի դեմ, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Պարզ է, որ հակակոռուպցիոն պայքարը չի հաջողել։
– Լավ, բայց առաջ գնացե՞լ ենք կոռուպցիայի դեմ պայքարում, թե՞ չէ։
Կարդացեք նաև
– Դա գնահատելու համար պետք է հարցումներ լինեն։ Վերջին հարցումները, որոնց տեղյակ եմ, պարզվում է, այնքան էլ լավ արդյունքներ չունեն։ Կարեւորն այն է, թե հանրության (կոռուպցիայի) ընկալումը փոխվո՞ւմ է, թե՞ ոչ։ Սկզբում փոխվում էր։ Կային լուրջ սպասելիքներ, որոնք հիմա սառել են։ Սպասելիքները մեծ չեն։ Երեւի դրա համար ընկալումն ավելի չլավացավ։ Մի քիչ ավելի վատացավ անցյալ տարի, բայց, իհարկե, այնքան ցածր չէր, ինչ թավշյա հեղափոխությունից առաջ։ Վիճակագրությունը՝ այսքան մարդ բռնեցին, ձերբակալեցին, քանի հայտարարագիր ստուգվեց, ինչը ոչ կոռեկտ մեթոդ է, ոչինչ չի տալիս, դրանք ոչ կոռեկտ մեթոդներ են։ Տակը մնում է կոռուպցիայի ընկալումը։
– Սասուն Խաչատրյանի եղբորը վճռաբեկի դատավոր նշանակեցին։ Այսպիսի դեպքեր շատ կան, սրանք կոռուպցիոն երեւույթներ չե՞ն։
– Եթե վերցնենք մեր մոտեցումը, նման երեւույթները մենք կարող ենք կոռուպցիա հայտարարել, միայն եթե եղել են այլ, ավելի արժանի թեկնածուներ, բայց ընտրվել է ինքը։ Եթե հիշում եք, մրցույթ հայտարարվեց, եւ դե յուրե իրենից ավելի արժանի չգտան։ Դիմողներն ավելի քիչ արժանի էին։
– Բայց եթե մի իշխանություն հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքար է մղելու, նման բաները պետք է բացառվեին։
– Մոտեցումը հետեւյալն է՝ եթե ուզում եք բացառել կոռուպցիան, պետք է լինի արժանիքահեն ընտրություն։ Ես չունեմ փաստեր, որոնք կասեին, որ արժանիքահեն չի եղել ընտրությունը։ Բայց կարող է հակառակ կարծիք էլ լինի։ Գուցե երեւելիներ կային, որոնց չեն թողել մասնակցել, բայց զուտ ֆորմալ առումով նա եղել է ամենաարժանին եղածների մեջ։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: