Գաղտնիք չէ, որ այս իշխանությունը գերազանցեց բոլոր նախորդներին մեկ անձից գնումների եւ առանց մրցույթի պայմանագրեր կնքելու գործում:
2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ պետական մարմինները նոր ընկերություն են հայտնաբերել, որից տարօրինակ գնումներ են կատարում։ Ընկերությունը կոչվում է «Գազի մասնագետի ուսումնական գիտահետազոտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։ Նոյեմբերի 11-ին, օրինակ, արդարադատության նախարարությունը 108 հազար դրամ է փոխանցել այս ընկերությանը, որպեսզի նախարարությանը ենթակա 3 հասցեներում գազի պատասխանատուի ու հնոցապանի ուսուցման ծառայություն մատուցի։ Թվում է` փոքր գումար է, սակայն սա միակ դեպքը չէ: Այսինքն՝ նախարարությունը փաստացի պետական բյուջեի հաշվին վերապատրաստում է իր գազի պատասխանատուին ու հնոցապանին, իսկ թե ինչ պետք է ուսուցանի այս կազմակերպությունը գազի պատասխանատուին ու հնոցապանին, Աստված գիտի։ Այսինքն՝ ստացվում է, որ նախարարությունն ինչ-որ մեկին որպես հնոցապան է աշխատանքի ընդունել, որն իր աշխատանքին չի տիրապետում, եւ նրան պետք է ուսուցանել։ Հնոցապանի գործն էլ անընդհատ զարգացող, էվոլյուցիա ապրող ու մշտապես փոփոխվող գործ չէ, որ պարբերական վերապատրաստման կարիք լինի, մինչդեռ նախարարությունը պատրաստվում է տարին մեկ անգամ այսպիսի ծառայություն ձեռք բերել այս ընկերությունից։
Այս ընկերությունից ծառայություններ են ձեռք բերել նաեւ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն, Սահմանադրական դատարանը, առողջապահության նախարարությունն ու արդարադատության նախարարությունը՝ 2 անգամ, բոլոր դեպքերում գնումը կատարվել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: