Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 29,2023 10:20

ՀՀ վարչապետի աշխատակազմի գնումներն ուսումնասիրելով՝ հանգեցինք այն եզրակացության, որ աշխատակազմը բավականին գումար է ծախսում ներկայացուցչական ծառայությունների համար։ Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների կայքի՝ վարչապետի աշխատակազմը մեկ ամսվա ընթացքում՝ հոկտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 27-ը, կնքել է 1 մլն 331 հազար դրամ արժողությամբ ներկայացուցչական ծառայության համար նախատեսված պայմանագիր։

Հունիս-հուլիս ամիսներին ներկայացուցչական ծառայության պայմանագրի արժեքը կազմել է 1 մլն 323 հազար դրամ։

Մայիս-հունիս ամիսներին ներկայացուցչական ծառայությունների համար ծախսվել է 1 մլն 916 հազար դրամ։

Հունվար-փետրվար ամիսներին ներկայացուցչական ծառայությունների համար ծախսվել է 1 մլն 458 հազար դրամ։

Ընդհանուր առմամբ, վերը նշված ամիսների ընթացքում պայմանագրերի արժեքը կազմել է 8 մլն 221 հազար դրամ։ Ստացվում է, որ վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում, իսկ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր պետության կոպեկները շռայլ ու անիմաստ ծախսելու համար:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930