Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուրովի կալանքի հարցով դատական համակարգում չեն կողմնորոշվում. Հակոբ Ենոքյան

Նոյեմբեր 28,2023 23:33

Դեռ սեպտեմբերի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել էր, որ հոկտեմբերի 15-ից հետո գեներալ-գնդապետ Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելն իրավաչափ չէ, եթե ի հայտ չգան նոր, ծանրակշիռ հանգամանքներ։ Նոյեմբերի 27-ին դատարանը Խաչատուրովի խափանման միջոցի վերաբերյալ որոշում պիտի կայացներ, բայց նիստը հետաձգեց:

«Այդ նույն Վերաքննիչ դատարանը դրանից առաջ արդեն երկարացրած կալանքի վերաբերյալ դիրքորոշում էր հայտնել, որ հոկտեմբերի 15-ից ավելի երկարացնելը սխալ է եղել: Հիմա փաստացի բողոք ենք տարել, որ հոկտեմբերի 15-ից հետո էլի երկու ամսով երկարացվել է, ու նույն դատավորի մոտ է ընկել բողոքի քննությունը, այն դատավորի, որ գրել էր երկարացնելը իրավաչափ չէ: Նոր հանգամանքներ էլ առաջ չեն եկել, հետեւաբար, գտնում ենք, որ դատարանը պետք է վերահաստատի իր նախորդ որոշումը: Հիմա ոչ թե այդ վերահաստատումը չի եղել այլ դրա վերաբերյալ որոշում կայացնելը հետաձգվել է: Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 1-ին: Խափանման միջոցի փոփոխության միտումը հենց ձգձգելն եմ տեսնում, միգուցե չեն կողմնորոշվում դատական համակարգում: Չեմ բացառում ճնշումները», մեզ հետ զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպաններից Հակոբ Ենոքյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930