Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանը շարունակում է արգելափակել ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու հարցը․ ՀՀ ԱԳՆ. «Sputnik Արմենիա»

Նոյեմբեր 28,2023 23:13

ՀՀ ԱԳՆ-ն նշել է, որ Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության հարցում հակասում է մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում գործող բոլոր միջազգային կոնվենցիաների դրույթներին։

Ադրբեջանը շարունակում է արգելափակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղ ուղարկելու նախաձեռնությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նոյեմբերի կեսերին սոցցանցերում հայտնվեցին կադրեր, որոնք վկայում էին, որ Ադրբեջանը հանել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի մայր տաճարի գմբեթների խաչերը։

Բացի այդ, Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը՝ Caucasus Heritage Watch-ը, հայտնել է Շուշիում հայկական երկու գերեզմանատների ավերման մասին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումից ի վեր Երևանը միջազգային մասնագիտացված կազմակերպություններում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, մշտապես բարձրացնում է ԼՂ-ում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը։

Դեռևս 2020 թվականի նոյեմբերին Հայաստանը սատարել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Լեռնային Ղարաբաղ փորձագիտական խումբ ուղարկելու նախաձեռնությանը և ներգրավված էր հնարավորինս սեղմ ժամկետներում առաքելության կազմակերպման գործընթացում:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930