«Այսօր հաստատվում է, որ Արցախից դուրս գալու որոշումը շատ հանկարծակի է եղել, այդ պայթյունից հետո է եղել։ Այսօր արդեն կարող եմ բարձրաձայն ասել, որ շատ հաճախ դա եկել է ռուս խաղաղապահների կողմից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակմանն ու արցախցիների բռնի տեղահանմանը։
Ազգագրագետը հիշեցնում է, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից հետո Հակարիի կամուրջը բացեցին, որ «Կարմիր խաչի» առաքելությունը, նաև Հայաստանից բժիշկներ կարողանան մուտք գործել Արցախ և օգնություն տրամադրեն վիրավորներին։ Ռուս խաղաղապահներն էլ մարդկանց ասել են՝ քանի ճանապարհը բաց է, կարող եք գնալ, մենք ձեր թիկունքը կպահենք։
«Գնալու ուղղակի առաջարկ չի եղել, տարբեր ձևերով են ասել։ Ամեն դեպքում տարակույս չկա, որ Արցախն ամբողջությամբ հայաթափելը ռուս-թուրքական համաձայնության շրջանակում է եղել։ Պարզ դատողությունն էլ է ասում, որ հաջորդ քայլը Հայաստանն է»,- հավելեց Հ․ Խառատյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։