Նոյեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց եգիպտացի ղպտի գործարար Նագիբ Սավիրիսին։
Հանդիպմանը ներկա էին նաև դոկ․ Փոլ Պողոսյանը, դոկ․ Բրյուս Պողոսյանը, դոկ․Վահրամ Տեր Մաթևոսյանը և պրն․ Վազգեն Յակուբյանը:
Հանդիպմանը մասնավոր անդրադարձ կատարվեց Հայաստանի անվտանգային խնդիրներին և Արցախից բռնի տեղահանվածների առջև ծառացած մարտահրավերներին։
Խոսվեց նաև Արևելքի քրիստոնեական համայնքների խնդիրների և նրանց ցուցաբերվող զորակցության, ինչպես նաև Հայ և Ղպտի Քույր Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունների և սերտ փոխգործակցության մասին։
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում պրն. Նագիբ Սավիրիսը պատրաստակամություն հայտնեց, ըստ ամենայնի, իր օգտակարությունը բերելու առկա հիմնախնդիրների հաղթահարման գործում։
Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ