Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողությունից ստացված հաղորդման հիման վրա, որը վերաբերվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններից մեկը տեղափոխված տնակում բնակվող գյումրեցի մի ընտանիքի հինգ երեխաներին։
Նոյեմբերի 3-ին Շիրակի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ այս ընտանիքի երեխաների խնդիրներն են քննարկվել, որի ընթացքում պարզվել է՝ այդ ընտանիքի 8-ամյա դստեր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նրա պարանոցի վրա նկատվել է կապտուկ: Այդ մասին եզրակացություն է գրել երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնի հոգեբաններից մեկը։
Երեխայի հետ աշխատանքների ընթացքում 8-ամյա աղջկա մոտ բացահայտվել է ագրեսիա և կասկածներ են առաջացել, որ նա ներկա է գտնվել կամ ինքն է մասնակից եղել իր տարիքին ոչ բնորոշ սեռական բնույթի գործողությունների:
Երեխաների մայրը հայտնել է, որ նախկին ամուսինը, (ի դեպ, երեխաները մոր ազգանունով են, ոչ ամուսնու), որը բնակվում է Արմավիրի մարզի գյուղերից մեկում, չի աշխատում, հաճախ է ծեծել իրեն և երեխաներին, փորձել է խեղդել մյուս դստերը, որը 14 տարեկան է։
Կարդացեք նաև
5 երեխաներից 3-ը տղաներ են, երկուսը՝ աղջիկներ։
Փաստի առթիվ նոյեմբերի 22-ին Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է թիվ 18-0441-23 քր. վարույթը ՀՀ քր. օր. 198-րդ հոդ., 4-րդ մասի, 195-րդ հոդ. 2-րդ մասի 3-րդ, 6-րդ կետերի, 195-րդ հոդ., 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։