Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե պատերազմում պարտվում ես, այն մտածելակերպը, որն ունես, պետք է փոխես, դուք այսօր ցեխի մեջ եք»․ գնդապետ Գլեն Գրանթ

Նոյեմբեր 28,2023 20:20

«Մի բան ես հասկացա այս օրերին՝ դուք՝ հայերդ դեռ ամբողջովին չեք հստակեցրել, թե ով եք ուզում լինել։ Դուք եվրոպացի՞ եք, մեզ հե՞տ եք, թե՞ ոչ։ Եթե սա նստած է ձեր գլխում, դուք սրա մասին պետք է ճչաք»,- այս մասին Անվտանգային վերլուծությունների ինստիտուտի կազմակերպած «Վերաիմաստավորելով Հայաստանի աշխարհաքաղաքական եւ պաշտպանական ուղեծիրը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ազգային անվտանգության  հարցերով փորձագետ, գնդապետ Գլեն Գրանթը։

«Դուք այսօր ցեխի մեջ եք, չեք կարող այս ցեխի մեջտեղում մնալ։ Աշխարհում ավելի շատ թշնամի ունեցող երկիր, քան Հայաստանն է, չկա։ Դուք շատ լպրծուն վիճակում ու լպրծուն ժամանակներում եք գտնվում, որում այսօր աշխարհն է։ Ռուսաստանն ու Թուրքիան գործում են որպես արգելք, որպես բլոկ։ Եկեք պարզ խոսենք, դուք պարտվել եք պատերազմում եւ մեկ այլ պատերազմ չեք հաղթել։ Եվ եթե պատերազմում պարտվում ես, այն մտածելակերպը, որն ունես, պետք է փոխես՝ ռազմական, հասարակության առումով, ամեն հարցում։ Բայց դուք չեք փոխվել։ Դուք պետք է՝ հստակություն մտցնեք, քանի որ երկու աշխարհների ամենավատ ազդեցություններն եք կրում։ Ձեր հարեւաններից ոչ մեկը լավը չէ, եկեք իրար չխաբենք»,- ասաց նա։

Գլեն Գրանթը հարցադրում արեց՝ ովքե՞ր են Հայաստանի բարեկամները, եվրասիական տարածաշրջանում են, թե՞ Արեւմուտքում։ «Եթե ուզում եք գնալ դեպի Արեւմուտք, ապա պետք է Արեւմուտքից քաշեք կամ ստանաք արեւմտյան օգնություն։ Այնպես պետք է անեք, որ դա աշխատի, բաց եղեք նրանց հետ, թափանցիկություն պետք է լինի»,- հավելեց նա։

Գլեն Գրանթը նշեց, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի եւ որպես ուժեղ ժողովուրդ ասի իր խոսքն ու ցույց տա իր ուժը։ «Դուք պետք է դառնաք ոզնի, այդպես սուր ու պինդ, որ ոչ ոք չկարողանա կծել ձեզ։ Բայց այս պահին դուք ոչ թե ոզնի եք, այլ կիսակենդանի առնետ»,- նշեց Գրանթը։

Հարցին, թե իսկ ո՞ւր էր Եվրոպան, երբ հայ ժողովրդի դեմ պատերազմ էր, ինչո՞ւ են նավթ գնում ագրեսոր Ադրբեջանից, կարող էին կասեցնել պատերազմը, բայց չարեցին, Գլեն Գրանթը պատասխանեց․ «Դուք պետք է հասկանաք, թե ինչու ինչ-որ բան տեղի չի ունենում։ Ինչո՞ւ, որովհետեւ երկու կողմեր կան այստեղ, պետք է երկխոսություն ունենանք, չսպասեք, որ վատ զարգացումներ գնան, հետո ասեք՝ ինչո՞ւ այսպես եղավ։ Մի ակնկալեք, որ ինչ-որ բաներ տեղի կունենան այնպես, ինչպես դուք ուզում եք, որովհետեւ մարդիկ այլ հարցերով են զբաղված։ Եթե դուք հարկեր չեք վճարում, չկա պաշտպանություն»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930