Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության համատեղ պատվիրակության անդամներին:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Փոխվարչապետը կարևորել է պատվիրակության այցը ներկայիս մարտահրավերների պայմաններում, այնուհետև հանդիպման մասնակիցներին մանրամասն ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրման նպատակով Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները: Փոխվարչապետն ընդգծել է ստեղծված իրավիճակի հետևանքների հաղթահարման գործում Եվրոպական միության աջակցության կարևորությունը։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման և ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մի շարք ուղղություններով ընթացող համագործակցության ընթացքին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին:
Հանդիպման ավարտին Փոխվարչապետ Խաչատրյանը վերահաստատել է Կառավարության պատրաստակամությունը ընդլայնելու ԵՄ հետ համագործակցությունը՝ երկկողմ օրակարգը լրացնելով կայուն տնտեսական զարգացման, դիմադրողականության բարձրացման և տնտեսության դիվերսիֆիկացման համար էական նոր ուղղություններով:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան գրասենյակ