Նոյեմբերի 28-ին, ժամը 17։34-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Շենավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Քուչակ-Շենավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1982 թ․), «Toyota» (վարորդ՝ Մ․ Ղ․, ծնված 1998 թ.), «BMW» (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1967 թ․) և «Nissan» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1971 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Ա․-ն (ծնված 1974 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Կարդացեք նաև
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն