Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում ուշադիր հետեւում են Հարավային Կովկասի գործընթացներին եւ Հայաստանի հետ հարաբերություններին. Ռոբերտ Բեգլարյան

Նոյեմբեր 28,2023 19:30

«Իրանի համար շատ կարեւոր է հասկանալ, թե Հայաստանն ինչ հեռանկարներ է տեսնում երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում, ինչպես է Հայաստանն ընկալում Իրանի դերը անվտանգության հարցում, ինչպես է Հայաստանն արձագանքում Իրանի քաղաքականությանն անվտանգության ոլորտում եւ Թեհրանի առաջնահերթություններին տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում»,-այսօր, Հայաստանի Գիտությունների ակադեմիայում  կազմակերպված «Հարավային Կովկաս. կայունության և անվտանգության արդի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ, ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը՝ հավելելով, որ տարածաշրջանի երկրներում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը ստեղծում եւ ստեղծելու է մարտահրավերներ։

Բանախոսի փոխանցմամբ, Իրանում ուշադիր հետեւում են Հարավային Կովկասի գործընթացներին եւ Հայաստանի հետ հարաբերություններին։

Իրանի խորհրդարանի պատգամավորը նշեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները միշտ բարիդրացիական են եղել եւ ունեցել են եւ ունեն կայուն զարգացման միտում. «Բայց այդ ճանապարհին տնտեսական հարաբերությունների մակարդակը միշտ զիջել է քաղաքական հարաբերություններին։ Այդ բացը հատկապես նկատելի է դարձել ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո՝ ենթակառուցվածքների մասով։ Տագնապալի համաշխարհային գործընթացների ֆոնին ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո երկու երկրների հարաբերությունները անցել են զարգացման նոր փուլ, որոնք ունեն եւ ունենալու են բազմակողմանի բնույթ»:

Հայ-Իրանական տնտեսական հարաբերությունների մասին մանրամասն խոսեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Սուրեն Պարսյանը խոսեց այդ հարաբերությունների զարգացման խոչընդոտների մասին էլ, որոնցից են լեզվական խնդիրները, լոգիստիկ խնդիրները եւ այլն:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930