Լրահոս
Օրվա լրահոսը

Եկամտային հարկի վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» երևանցիներին

Նոյեմբեր 28,2023 18:16

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հիփոթեքային վարկերի տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի ինստիտուտի վերացման գործընթացի մեկնարկն ազդարարվեց 2021 թվականին, երբ համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում, հաստատված ժամականացույցով, 2022 հուլիսի 1-ից աստիճանաբար (և 2025 թվականի հունվարի 1-ից՝ ամբողջապես) սահմանվեց Երևանի վարչական տարածքից համակարգի գործողության հանման գործընթացը։

Ինչո՞ւ 2021 թվականին որոշում կայացվեց դադարեցնել հիշյալ ինտիտուտի գործողությունը Երևանում, չէ՞ որ նախկինում ևս (սկսած համակարգի ներդրման պահից, այսինքն՝ 2014 թվականի նոյեմբերից) մասնագետները բոլոր կառավարությունների օրոք բարձրաձայնել են այս համակարգի վերացման անհարժեշտության մասին, սակայն՝ ապարդյուն, քանի որ դրա սոցիալական նշանակությունը, իշխող քաղաքական շրջանակների կողմից գնահատվում էր չափազանց էական։ Եվ ո՞րն է պատճառը, որ այս անգամ մասնագետների փաստարկները առավել համոզիչ թվացին քաղաքական իշխանության համար։ Թերևս 2021 թվականի հունիսին կայացած պառլամենտական ընտրություններում իշխող քաղաքական ուժի՝ Երևանում ըստ էության պարտություն կրելն էր պատճառը, ի պատասխան որի եկամտային հարկի հետ վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» երևանցիներին՝ միաժամանակ համարելով, որ համակարգի սոցիալական նշանակությունն այլևս Երևանում այնքան էլ էական չէ, քանի որ Երևանը, որպես էլեկտորատ, այնքան էլ չի հետաքրքրում իրենց։

Այժմ քննարկվում է հիշյալ ինստիտուտի վերացման հնարավորությունը նաև մարզերից, ընդ որում, սկսած 2027 թվականից՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և կոտայքի մարզերից, իսկ 2029 թվականից՝ ամբողջ ՀՀ-ից, բացառությամբ սահմանամերձ բնակավայրերը։

Ըստ էության, նման որոշումը շինարարության ոլորտի ընկերություններին ուղղված՝ մարզերում անհապաղ շինարարական գործունեություն ձեռնարկելու մի յուրօրինակ «ազդակ է»՝ հասցնելու համար իրագործել իրենց բիզնես մտադրությունները՝ 3-5 տարվա կարճաժամկետ հեռանկարում։
Առաջիկա ընտրությունների շեմին (թե՛ արտահերթ, և թե՛ հերթական) մարզերում շինարարության բումի առկայության պայմաններում համապատասխան էլեկտորատի հետ աշխատելը վստահաբար ավելի կդյուրինանա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930