Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան VS «Առավոտ»․ մի տեղեկատվական վեճի պատմություն

Նոյեմբեր 28,2023 17:20

Հայաստանի ԶԼՄ-ների դիտորդ մարմինը քննության է առել «Լեւոն Բարսեղյանն ընդդեմ «Առավոտի» վեճը, որի քննման արդյունքում ԴՄ որոշման արդյունքում եւ վեճի կողմերի ցանկութամբ որոշվել է վեճի կողմերին հնարավորություն տալ իրենց տեսակետները ներկայացնել տեսազրույցի միջոցով։

Արցախցիների բռնի տեղահանութունից հետո Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մամուլում հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը պարտավոր է վճարել արցախցի պատգամավորների աշխատավարձերը, որովհետեւ Արցախի բյուջեի միջոցները այժմ տնօրինում է Հայաստանը։

Հոկտեմբերի 15-ին Aravot.am կայքում հրապարակվեց մի նյութ, որը վերաբերում էր պատգամավորի հայտարարությանը հաջորդած ֆեյսբուքյան գրառումներին եւ հայհոյախառն վիրավորական մեկնաբանություններին։

Նյութի հրապարակումից հետո Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին դիմեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։ Նրա պնդմամբ՝ նյութի վերնագիրը մանիպուլյատիվ է եւ ապակողմնորոշող։

Հոկտեմբերի 26-ին հակընդդեմ բողոքով Դիտորդ մարմին դիմեց Aravot.am-ը՝ խնդրելով պարզել, արդյոք կայքում հրապարակված հիշյալ հոդվածի առիթ դարձած՝ Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան հրապարակումը համապատասխանում է «Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրին» եւ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամի դերին։

Դիտորդ մարմինը քննության արդյունքում շուտով կհրապարակի իր փորձագիտական եզրակացությունը, իսկ մինչ այդ հնարավորություն է տրվել կողմերին՝ զրույցի միջոցով ներկայացնելու իրենց դիրքորոշումները եւ հաշտության հնարավորություն գտնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nina says:

    Լևոնը շատ ճիշտ է։ Ինչու է ձեր լրագրողը ներկայացնում մի շատ կասկածելու ու սկանդալային ԼՂ պատգամավորի վերաբերյալ գրախը, որպես հակա-արցախյան արշավ, ով է նման հանձնարարական տվել։ Աննա Իսրաելյան դուք պետք է ամաչեք նման դատողությունների համար։ Եթե նույնիսկ իմ այս քոմենթը չգրեք կկարդաք

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930