Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ փախստականների մի շարք իրավունքներ ոտնահարվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից». Վիլեն Գաբրիելյան

Նոյեմբեր 28,2023 17:16

«Հայ փախստականների խնդիրները բազմաթիվ են, նրանց մի շարք իրավունքներ ոտնահարվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից: Այսօր մենք ԱԺ-ում անցկացրել ենք ցուցահանդես՝ «Հայկական պատմամշակութային ժառանգության հետքը Բաքվում» խորագրով: Այս ցուցահանդեսը եւս մեկ անգամ գալիս է փաստելու այն պատմամշակութային ժառանգությունը, որը հայերը թողել են Բաքվում, Ադրբեջանի այլ քաղաքներում»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ խոսելով հայ փախստականների խնդիրներից եւ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության անելիքներից։

«Ունենք խնդիրներ՝ կապված սեփականության եւ այլ խախտված իրավունքների հետ: Այն ամբողջ գործընթացը, որը մեր կազմակերպությունը նախաձեռնել է եւ հետեւողականորեն շարունակելու է, միտված է նրան, որ ի վերջո Ադրբեջանի իշխանությունները պարտադրված լինեն հայ բռնի տեղահանվածների իրավունքների ամրագրմանը, վերականգնմանը, այդ թվում՝ նաեւ վերադարձին»,-ասաց Վիլեն Գաբրիելյանը:

Ինչ վերաբերվում է Արցախի մեր հայրենակիցների կորսված գույքի վերադարձի խնդրի վերաբերյալ ՀԿ-ի վերջերս տարածած հայտարարությանը, նրա խոսքով. «Կորսված գույքի տեսանկյունից մեր կազմակերպությունը մեծածավալ աշխատանք է տանում, որպեսզի գույքագրումը արդեն իսկ եղած բազայի հիման վրա դարձնի շատ ավելի ստույգ, տվյալներն առավելագույնս ճշգրիտ լինեն:

Այդ հայտարարությունը եղել է ՄԻԵԴ-ի հետ կապված գանգատի շրջանակներում, երբ Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական 4–րդ գանգատն է լրացնում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղի գույքային իրավունքի վերականգնման հարցով։ Փաստացի Ադրբեջանի վարած քաղաքականության պատճառով մեր հայրենակիցները կորցրել են իրենց սեփականությունը»:

Պատգամավորը նշեց, որ գույքագրումը Հայաստանի Հանրապետությունը սկսել է դեռեւս 1988-ից, այժմ ուղղակի թարմացվում են տվյալները՝ պայմանավորված վերջին իրադարձություններով: Հավելեց, որ խոսքը հարյուր միլիարդավոր ռուբլիների մասին է:

Վիլեն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են կայք ստեղծել, որի միջոցով աշխարհի ցանկացած կետում գտնվող մեր հայրենակիցները, որոնք բռնի տեղահանվել են Ադրբեջանից՝ այցելելով այդ կայք, կթողնեն իրենց տվյալները, գույքային կորուստները: Կայքը կգործարկվի շաբաթներ անց:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930