Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանային ապահովության աջակցության ծրագրերից մեկը հնարավորություն է տալիս կառուցել սեփական տուն սահմանամերձ գյուղական բնակավայրերից մեկում

Նոյեմբեր 28,2023 17:00

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Մասնավորապես, ներկայացվել է բնակարանային ապահովության աջակցության ծրագրերից մեկը, որը հնարավորություն է տալիս շահառուներին կառուցել սեփական տուն սահմանամերձ գյուղական բնակավայրերից մեկում՝ պետության ֆինանսավորմամբ և աջակցությամբ:

Ինչպես նշել է Զարուհի Մանուչարյանը, ծրագրի շահառուները ՀՀ քաղաքացիներն են, բայց հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս ունեն կամովի ընտրություն ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն և օգտվելու արդեն իսկ գործող պետական աջակցության ծրագրերից:

Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ ծրագրին կարող են դիմել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն՝ առանց տարիքային սահմանափակման և անկախ երեխա ունենալու հանգամանքից։ Շահառուն պետք է ունենա նաև սահմանամերձ 80 գյուղական բնակավայրում գտնվող հողամասի կամ կիսակառույցի նկատմամբ սեփականության իրավունքի վկայական: Նախագծման աշխատանքների ավարտից հետո այն պետք է ներկայացնել համայնքային կառույց՝ շինարարության թույլտվություն ստանալու նպատակով: Նախատեսված պայմանները բավարարելու դեպքում՝ շահառուն հիփոթեքային վարկավորման գործընթաց սկսելու համար պետք է դիմի նախընտրելի բանկ կամ վարկային կազմակերպություն: Այս պահին Միասնական սոցիալական ծառայության գործընկերներն են՝ Կոնվերս Բանկ, Էվոկաբանկ, ԱԿԲԱ բանկ, Յունիբանկ, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ: Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով մարման համար։ Փոխնախարարը հայտնել է նաև, որ գործընթացը մեկնարկել է ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներից և այս պահի դրությամբ հաստատվել է ավելի քան 200 հայտ:

Զարուհի Մանուչարյանը պարզաբանումներ է ներկայացրել աջակցության ծրագրին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք հաճախ տրվում են քաղաքացիների կողմից: Կառուցվող բնակելի տունը գրավի առարկա է հանդիսանալու հիփոթեքի ողջ ժամանակահատվածի ընթացքում և բնականաբար գույքի օտարումը կարող է տեղի վարկն ամբողջությամբ մարելու դեպքում ունենալ: Նշվել է նաև, որ ծրագրի մանրամասները , ինչպես նաև գյուղական բնակավայրերի ցանկը հրապարակված են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում: Հարցեր ունենալու դեպքում շահառուները կարող են զանգահարել նախարարության թեժ գիծ՝ 114:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930