Լրահոս
Օրվա լրահոսը

Գնել Սանոսյանը՝ Արցախի վտարանդի կառավարություն ունենալու մասին․ «Որ ասեք՝ դրանով ինչ նպատակ է հետապնդվում․․․»

Նոյեմբեր 28,2023 16:40

Լրագրողներն այսօր փորձեցին պարզել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի՝ որպես իշխող քաղաքական ուժի ներկայացուցչի, կարծիքը Հայաստանում Արցախի պետական գերատեսչությունների գործունեության ապահովման կամ որպես վտարանդի կառավարություն գործելու նախաձեռնության մասին։

«Որ ասեք` դրանով ինչ նպատակ է հետապնդվում, կամ ինչ կտա․․․»,-հարցին այսպես պատասխանեց Սանոսյանը։

Նա նշեց, որ կառավարություն, ՀՀ բոլոր գերատեսչությունները ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին տեղյակ են, աջակցություն է տրամադրվում։

Դիտարկմանը՝ խոսքը սոցիալական օգնության մասին չէ, այլ այն նախաձեռնությանը, որի հեղինակները պնդում են, թե Արցախի վտարանդի կառավարություն պահպանելը կբացառի Արցախից վերջնական հրաժարումը, հետագայում գուցե հնարավորություն ստեղծի Արցախը վերադարձնելու համար, Սանոսյանը պատասխանեց, որ դա դիվանագիտական նրբությամբ հարց է, որի հասցեատերն ինքը չէ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930