Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության անդամների հետ:
Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության հեռանկարներն ու ուղիները: Այս համատեքստում Ա. Գրիգորյանն ընդգծել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը, որպես ՀՀ-ԵՄ համագործակցության լավ օրինակ, իսկ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը, որպես համագործակցության հեռանկարային ուղղություն:
Ա. Գրիգորյանը նաև ընդգծել է ՀՀ-ում իրականացվող զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությանն ուղղված բարեփոխումները՝ կարևորել դրանք ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում:
ՀՀ ԱԽ ԳՐԱՍԵՆՅԱԿ