«Խնդիրը կա, եւ, այո՛, կան նույն բեռներով բեռնված բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, մի մասը՝ ոչ։ Գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են անում եւ որոշակի խնդիրներ են տեսնում»,-այս մասին այսօր «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան եւ ապագան» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն՝ անդրադառնալով Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների խնդրին։
Նշենք, որ գյուղմթերքով բեռնված հայկական բեռնատարները չեն կարողանում հատել սահմանը, ռուսական կողմը խստացրել է ֆիտոսանիտարական ստուգումները։
Արդյոք ռուսական կողմը արհեստական խոչընդոտ է ստեղծում, եւ խնդիրն ավելի շատ քաղաքական դրդապատճառ ունի, օրինակ՝ ՀՀ պաշտոնյանների ՀԱՊԿ նիստերին չմասնակցելը, այս հարցին ի պատասխան՝ Սանոսյանն ասաց․ «Սահմանի վրա ռուսական տեսչական մարմինը տվյալ ապրանքների հետ կապված որոշակի մասնագիտական խնդիրներ է տեսել, մեր համապատասխան մարմիններն էլ աշխատում են այդ գործընկերների եւ տնտեսվարողների հետ»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ