Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել, քանի դեռ չի վերականգնվել հայկական երկու պետությունների տարածքային ամբողջականությունը․ Ասպրամ Կրպեյան

Նոյեմբեր 28,2023 16:04

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի հարցը՝ ՀԱՅԿԱԿԱՆ հարցը, փակված են համարում ցեղասպան Թուրքիան, Ադրբեջանն ու ՀՀ-ում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախումբը:

Աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել, քանի չեն դեօկուպացվել Հայաստանի ու Արցախի սուվերեն տարածքները ու չի վերականգնվել հայկական երկու պետությունների տարածքային ամբողջականությունը:

Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել, քանի դեռ արցախահայությունը ամբողջությամբ չի իրացրել իր արտաքին ինքնորոշման իրավունքը:

Հայ ժողովուրդը խոհեմ է և հասկանում է, որ փրկության ու հարատևման միակ գրավականը ՊԱՅՔԱՐՆ է: Իսկ ազգային ուժերն ունեն մեկ առաջադրանք. հանրությանը պետք է պատրաստենք շատ կարևոր ԳԱՂԱՓԱՐԱԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ճակատամարտի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930