Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան եւ ապագան» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Իրանից ՀՀ գազի ներմուծման ծավալները մեծացնելու հնարավորությանը։
Նախարարի խոսքով՝ ՀՀ-ն այժմ տարեկան 365 միլիոն խմ գազ է ներկրում Իրանից ու 1-ը 3-ի հարաբերակցությամբ էլեկտրաէներգիա ենք վերադարձնում Իրանին․ «Մի քանի ամիս առաջ ենք մեր գործընկերների կնքել մինչեւ 2030 թվականը դրա մասին պայմանագիրը երկարաձգելու փաստաթուղթը։ Այն ոչ միայն ժամկետի երկարաձգումն է, այլեւ այդ պայմանագրով հնարավորություն կա մեծացնել Իրանից գազի ներմուծումը Հայաստան եւ համապատասխան էլեկտրաէներգիայի արտահանումը։ Կարծում եմ՝ առաջիկա տարիներին այդպես էլ կլինի»։
Արդյոք այսօրվա գազատար խողովակի հնարավորությունը բավարար է Իրանից գազի ներմուծման ավելացման համար, այս հարցի առնչությամբ էլ Սանոսյանն ասաց, որ այսօրվա խողովակն ամբողջ հզորությամբ չի օգտագործվում։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ