Ermenihaber.am– Թուրքիայի արտահանողների խորհրդի (TID) տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայից «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) անդամ երկրներ իրականացված արտահանման ծավալները զգալիորեն աճել են:
Մասնավորապես նշվում է` 2023-ի առաջին 10 ամսվա ընթացքում արտահանման ծավալներն աճել են 16.3 տոկոս և կազմել են 5.6 մլրդ դոլար:
Ընդ որում, 5.6-ից միայն 1.8 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ապրանք արտահանվել է Ադրբեջան, որին հաջորդել են Ղազախստանը՝ 1.5 մլրդ, Ուզբեկստանը՝ 1.4 մլրդ և Ղրղզստանը՝ 884.7 մլն դոլարով:
Նշենք, որ Ղազախստան արտահանված ապրանքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 42, Ղազախսան 25.2, Ուզբեկստան 7.2 և Ադրբեջան 2.8 տոկոսով:
Կարդացեք նաև
Ամենից շատ արտահանվող ապրանքները եղել են քիմիական նյութերը: