Լրահոս
Օրվա լրահոսը

Առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Արցախ. Ալեն Սիմոնյան

Նոյեմբեր 28,2023 15:52

Առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ, Շուշի կամ այն բնակավայրեր, որոնք պատմականորեն եղել են հայկական: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով, շատ կարեւոր է հասկանալ՝ մենք ուղղակի խոսում ենք խաղաղության մասին, թե մտովի պատրաստ ենք գնալ խաղաղության: Նրա խոսքով, այդ խաղաղությունը պետք է կառուցել այսօր՝ բացառելով մարդկանց էթնիկ բաժանումները, էթնիկ զտումները:

Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Արցախում հայկական հետքը ջնջելու գործողություններին՝ Ալեն Սիմոնյանը շարունակեց. «Ադրբեջանը սիրում է ամեն տեղ ասել, որ տարբեր կուլտուրաներ են իր երկրում ներառված, բայց համառորեն ջնջում է ամեն հայկականը՝ սկսած հայերի բռնի տեղահանումից, էթնիկ զտումից, վերջացրած հայկական շինությունների ու եկեղեցիների հիշատակումից»:

Նա նկատեց, որ համաշխարհային պատմությունը հնարավոր չէ մեկ օրում ջնջել կամ թվիթերում հաճախակի գրառում անելով՝ իրականություն փոխել: Ըստ նրա՝ գոյություն ունեն ընդունված պատմական սկզբունքներ, որոնք բոլորի համար նույնն են. «Անիմաստ գործողությամբ են զբաղված: Անընդունելի եմ համարում հայկական հետքն ու պատմությունը, հայկական լեռնաշխարհից ջնջելու փորձերը: Տարիներ առաջ ականատես եղանք՝ ինչպես Նախիջեւանում նույնպես անարգվեցին հայկական գերեզմանները: Մեր նկատմամբ էլ մեղադրանք կա, որ նմանատիպ գործողություններ ենք արել եւ այլն, չեմ ուզում մտնել նման բանավեճի մեջ, ուզում եմ, որ այս պատմությունն օգտագործենք ապագան կառուցելու համար… Մենք, ունենալով հնարավորություն երկուստեք բազմաթիվ մեղադրանքներ բերելու, «30 տարվա օկուպացիաների», տարբեր պատմական քարտեզներ բերելու, պետք է դադար տանք, պետք է խոսենք ապագայի մասին, իրենց ջանքերը պետք է օգտագործեն ապագան կառուցելու համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930