Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԾԿ հանձնաժողովի նախագահ. «Սահմանին գազի գնի փոփոխություն եթե չլինի, չեմ կարծում, որ վերանայման գործընթաց կսկսվի»

Նոյեմբեր 28,2023 15:38

«Ջրի սակագնի վերաբերյալ որոշումը վաղն ենք կայացնելու: Գործող 208,4 դրամը նվազեցվում է մինչեւ 206 դրամ: Կա քննարկում եւ համաձայնություն կառավարության հետ, որ սուբսիդավորումը շարունակվելու է: Ընդամենը սուբսիդիայի մեծությունը կփոխվի: Այսինքն, սպառողն իր վրա ոչինչ չի զգա, որովհետեւ սոցիալական անապահով սպառողներին ստացվում է հաշվարկային 180 դրամ, այսօրվա գործող 208,4-ը դառնում է 206 դրամ: Բայց մեկ է՝ սպառողի համար կշարունակի գործել 200-ը»,- «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան եւ ապագան» խորագրով քննարկման ժամանակ լրագրողներին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Հարցին, թե գազի սակագնի փոփոխություն երբ է սպասվում, պարոն Բաղրամյանը պատասխանեց. «Վերջին վերանայումը եղել է օգոստոսի 1-ին եւ սակագինը մնացել է անփոփոխ։ Սահմանին գազի գնի փոփոխություն եթե չլինի, չեմ կարծում, որ վերանայման գործընթաց կսկսվի»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե իր կարծիքով՝ քաղաքական գործընթացները, օրինակ, Ռուսաստանի կողմից քաղաքական դիրքորոշման փոփոխությունները, կարո՞ղ են ազդել գազի սակագնի վրա, թե՞ պայմանագրային պարտավորություններ կան, որոնք հստակ ժամկետ ունեն: Այլ կերպ ասած, Ռուսաստանը կարո՞ղ է որոշել, որ վաղվանից գազի գինը սահմանին բարձրացնում կամ իջեցնում է։ ՀԾԿ հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Քաղաքական բաներին չպատասխանեմ: Բայց ասեմ, որ վերջին բանակցություններում եւ վերջին կառավարական համաձայնագրի փոփոխության արդյունքում համաձայնություն էր կնքվել, որ առաջիկա տասը տարիների համար $165-ը ֆիքսվում է»:

Ճշտող հարցին, թե եթե վաղը Նիկոլ Փաշինյանը հանուն հայրենիքի որոշի ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ դուրս գալ եւ Ռուսաստանին էլ պատերազմ հայտարարի, միեւնույն է, այդ սակագինը տասը տարի պահպանվելո՞ւ է, Գարեգին ԲԱղրամյանը պատասխանեց. «Ես ասացի, որ քաղաքական բնույթի հարցերին չեմ պատասխանում: Ես ասացի՝ տնտեսական բնույթի կախվածությունը, որ այսօր միջկառավարական համաձայնագրով ունենք, այն է, որ $165-ը առաջիկա տասը տարվա համար է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930