Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերացնել բառը Թումանյանն օգտագործում էր վսեմացնելու իմաստով, բազմիմաստ բառ է, հասկանո՞ւմ եք». Բագրատյանի՝ Փաշինյանին վերացնելու բացատրությունը

Նոյեմբեր 28,2023 14:28

«Ես ուզում եմ բոլորդ հասկանաք՝ այդ միտինգը նրա համար էր, որ կոչ անենք, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչի Ղարաբաղը, դա ապրիլին էր՝ 2023-ի: Մայիսին նա այդ խնդրին անդրադարձավ՝ ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում: Ես իմ ելույթի սկզբից ասել էի՝ եթե գետինը չորանա, պատերազմ է լինելու, Ղարաբաղը դատարկելու են, եղա՞վ այդ բանը 4 ամիս հետո»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 330 հոդվածի առաջին մասով՝ բռնության կոչի համար:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ նա 2023 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության հավաքի ժամանակ իր ելույթում քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը: Մասնավորապես, ասել էր. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։

Բագրատյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեղադրանքի էությունն անհասկանալի է. «Ելույթում ես ասում եմ, որ Փաշինյանն եկավ, ասում է՝ թալանել են, կերել են, հասկացանք, էդ ուտել-մուտելը կա, բայց ինքը 5 տարում ծախսել է 28 մլրդ դոլար եւ ստացել է ՀՆԱ-ի աճ ընդամենը 4 մլրդ դոլարի, 24-ն ի՞նչ է եղել: Հաջորդ իշխանությունը, որ գա, հետեւելու է, չէ՞ թե այդ մարդն ինչ է արել: Հլը տեսեք ինչ գործեր են բացվում: Մարդ կա այդ իշխանությունում, որ 2 մլրդ-անոց միլիարդատեր է, դրանց անունները մենք չենք ուզում տանք, օրինակ, խաղերի բիզնեսում զբաղված ընկերները: Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում: Մեղադրողն ասեց՝ մեր դուրը չի եկել «վերացնել» բառը: Սրանից հետո խոսք կգնա այդ բառի մասով, կբերեն լինգվիստների փորձաքննությունը եւ այլն: Վերացնել, չի ասվել, չէ՞, ջարդել: Վերացնել բառը Թումանյանն օգտագործում էր վսեմացնելու իմաստով, բազմիմաստ բառ է, հասկանո՞ւմ եք: Այսօր հասկացա, որ վերացնել, վերջացնել բառերը դուրները չի եկել, բայց ելույթի ամենասկզբից ասվում ՝ իշխանության հեռանալ: Այսինքն, դու կարող ես վերցնես մուրճը, ման գաս, ասես՝ գրանիտ կրծեք, ասֆալտ կրծեք, այդտեղ բռնություն չեն տեսել, գուցեեւ ճիշտ է, քաղաքական խոսք է, բայց իմ խոսքի մեջ՝ վերացնել, վերջացնել, մեղադրող կողմը բռնություն է տեսել: Պատգամավորի խոսքում, որն ասում է՝ լեզուներդ կկտրեմ, բռնություն չեն տեսել: Այս իշխանությունում կան մարդիկ, որոնց աչքերը մոմենտի տակ բան է անում, մեխանիզմը էս մոմենտին չի տեսնում, էն մոմենտին տեսնում է: Այս ամբողջ դատական պրոցեսը տեսնում եք ինչ ծաղր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930